суббота, 2 марта 2019 г.

Հայոց լեզու 03.01.2019

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:
Լինեի-ըղձական, անցյալ, չեզոք, եզակի, առաջին դեմք, ածանցավոր
Գայիր - ըղձական, անցյալ, չեզոք, եզակի, երկրորդ դեմք, պարզ
Անցնեի - ըղձական, անցյալ, չեզոք, եզակի, երկրորդ դեմք, ն սոսկածանց
Նայեինք - ըղձական, անցյալ, չեզոք, հոգնակի, առաջին դեմք, պարզ
Ժըպտայինք - ըղձական, անցյալ, չեզոք, հոգնակի, առաջին դեմք, պարզ
****
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։
Դասավորվեին-ըղձական, անցյալ, չեզոք, հոգնակի, երրորդ դեմք, պարզ
կանգ կառներ-ենթադրական, անցյալ, չեզոք, եզակի, երրորդ դեմք, ն սոսկածանց 
կկշռեր - ենթադրական, անցյալ, ներգործական, եզակի, երրորդ դեմք, պարզ
Կստուգեր - ենթադրական, անցյալ, ներգործական, եզակի, երրորդ դեմք, պարզ
կանցներ - ենթադրական, անցյալ, չեզոք, եզակի, երրորդ դեմք, ն սոսկածանց:

***
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…
պիտի գա - հարկադրական, ապառնի, չեզոք, եզակի, երրորդ դեմք, պարզ
պիտի ժըպտան - հարկադրական, ապառնի, չեզոք, հոգնակի, երրորդ դեմք, պարզ
պիտի գովեն - հարկադրական, ապառնի, ներգործական, հոգնակի, երրորդ դեմք, պարզ:

Комментариев нет:

Отправить комментарий