Մարդու իրավունքների պաշտպանը,օմբուդսմենը, անկախ հասարակական փաստաբան պաշտոնատար անձ է, որը նշանակվում է երկրի կառավարության կամ խորհրդարանի կողմից։
Նա իրականացնում էպետական ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Պաշտոնի պաշտոնական անվանումը տարբեր երկրներում տարբերվում է:
Առաջին անգամխորհրդարանական օմբուդսմենի հիմնարկությունը եղել է Ռիխսթագը Շվեյցարիայում 1809 թվականին՝ համաձայն այս տարվա ընդունված սահմանադրության:
Երկար ժամանակ օմբուդսմենի ստեղծման գաղափարը չի ընդունվել այլ իրավական համակարգերում, բացի շվեդականից: Ներկայումս աշխարհի շուրջ 100 երկրներում օմբուդսմենները զբաղեցնում են իրենց պաշտոնները:
Բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։
Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։
Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։
ՀՀ Սահմանադրության հոդված 3-ը սահմանում է․
- Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանը,օմբուդսմենը՝
- 2004 թվականի փետրվարի 19 — 2006 թվական — Լարիսա Ալավերդյան:
Մարդու իրավունքների պաշտպան, նշանակվել է նախագահի հրամանով:
- 2006 թվականի փետրվարի 20-2011 թվական — Արմեն Հարությունյան:
- 2011 թվականից՝ Կարեն Անդրեասյան
- 2016 թվականի` Արման Թաթոյան
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
– Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (հոդված 1)
Комментариев нет:
Отправить комментарий