Գրականություն
«Տաղ անձնական» բանաստեղծությունը. ում է նվիրված, ինչ է ասում դրանով։
- Բառարանի միջոցով պարզիր մով, արճիճ, կապար, հաշմանդամ, վտարանդի, Ամենտիբառերի բացատրությունը։
Մով-Մետաքսյա նուրբ կտոր
արճիճ-Թեթև, կապտավուն-սպիտակ գույնի մետաղ, կապար
կապար-Դյուրահալ կապտամոխրագույն մետաղ
հաշմանդամ-Անդամալույծ
վտարանդի - թափառական
ամենտի- հանդերձյալ կյանքի անվանումը, որն օգտագործվում էր Հին Եգիպտոսում
- Մեկնաբանությունդ գրիր բանաստեղծության շուրջ։ Բնութագրիր բանաստեղծին՝ ըստ այս բանաստեղծության։ Համեմատիր Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծության հետ (մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, հեղինակի տրամադրությունը, անհատի մենակությունը, բառապաշարի ընդհանրություններ և այլն)։
Բանաստեղծությունը նվիրված էր Կարինե Քոթանջյանին: Չարենցը ըստ իս կոպիտ է գրել այս բանաստեղծությունը, նա մարդկանց դեմքերն անվանեց բութ, իսկ օր. Տերյանի բանաստեղծության մեջ, Տերյանը գրել է, որ դրանք ուղղակի սիրտ են մաշում: Երկու բանաստեղծություններում էլ կա տխրություն, սակայն դա ավելի արտահայտված է Չարենցի ,,Տաղ անձնական,, բանաստեղծության մեջ: Այս ամենից եզրակացնում ենք, որ Չարենցը ավելի զգացմունքային գրող է, իսկ Տերյանը՝ զուսպ:
Կարդա «Հայրենիքում» բանաստեղծությունը։
- Բացատրիր «լճի մրմունջ», «թափանցիկ հեռու», «սուրբ անուրջի կորուստ», «աստղային մութ» արտահայտությունները։
լճի մրմունջ - մեղմ և ցածր ձայն
թափանցիկ հեռու- մտքերով հեռու
սուրբ անուրջի կորուստ - մշտադալար երազանքի կորուստ
աստղային մութ - աստղերով լի գիշեր
- Համեմատիր այս և «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...» բանաստեղծությնները։ Մեկ նախադասությամբ գնահատիր բանաստեղծություններից յուրաքանչյուրի մեջ եղած զգացմունքը։
Երկու բանաստեղծություններում էլ խոսքը գնում էր հայրենիքի մասին, սակայն ,,Հայրենիքում,, բանաստեղծության մեջ նաև ակնարկ կար սիրո մասին, որը չկար մյուս բանաստեղծուրթյան մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий