понедельник, 5 марта 2018 г.

1937 թվականը Հայաստանում

Կարդացի Արարատ Հակոբյանի ,,1937 թվականը Հայաստանում,, գիրքը, որը նվիրված էր այսպես կոչված ,,ստալինյան,, բռնությունների 80-րդ տարելիցին: Բռնությունները, որոնք եղել են Հայաստանում և ոչ միայն, գիրքը վերնագրված է ,,1937 թվականը Հայաստանում,,  , որովհետև բռնությունները գլխավորապես եղել են 1937 թվականին: Նախքան կարդալս ինձ ասել էին, որ Ի. Ստալինն է այդ ողջ բռնությունների հետևում կանգնած, սակայն կարդալով գրքի որոշ մասը, հասկացա և արդեն վստահ եմ, որ ոչ միայն Ստալինն է կանգնած եղել բռնությունների հետևում, այլ նաև ԽՄԿԿ կուսակցության գրեթե ողջ անձնակազմը: Այդ պահին Ստալինն էր ղեկավարը, այդ պատճառով էլ նրան էին վերագրում բռնությունները, սակայն նրա փոխարեն կարող էին ուրիշները լինել: Այդ բռնությունները լինելու էին, ինչ-որ մեկի կառավարության ժամանակ կարող էին լինել շատ բռնություններ, իսկ մյուսի կառավարության ժամանակ կարող էին լինել քիչ բռնություններ: Ստալինի կառավարության ժամանակ բռնությունների թիվը միջին չափով է եղել: Հայաստանի համար ծանր էին բռնությունները քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ էին բռնադատվում, և հազարավոր մարդիկ էին գնդակահարվում: 

Комментариев нет:

Отправить комментарий