вторник, 6 марта 2018 г.

Ժպիտը ժպիտ է պատճառում

Կան մարդիկ ովքեր միշտ տխուր են: Կան նաև մարդիկ, ովքեր տեղի անտեղի ժպտում են և միշտ ուրախ  են: Չեմ սիրում այդպիսի մարդկանց, ովքեր առանց հասկանալու են ուրախանում: Ես կարող եմ պատմել մի դեպք իմ կյանքից: Եղել է մոտ մեկ տարի առաջ: Բակում նստած էի: Մոտեցավ մոտիկ ընկերս: Տեսավ, որ տխուր եմ: Հարցրեց, թե ինչ է պատահել: Պատմեցի, որ ուսուցիչը վրաս անտեղի ջղայնացել է: Նա լսելով մի փոքր մտածեց: Սկսեց ժպտալ: Հարցրի, թե ինչի համար է ժպտում, իսկ նա հարցիս պատասխանեց մի անորոշ տոնով հռհռալով: Ես նույնպես սկսեցի ծիծաղել: Տարօրինակ էր, չհասկացա, թե ինչպես կարողացավ տրամադրությունս բարձրացնել, իսկ հետո, երբ արդեն հանգստացել էինք, նա պատմեց մի զավեշտալի պատմություն, որն այնքան էլ լավ չեմ հիշում: Ասաց, իբր դրա վրա էր ծիծաղում: Երկուսով նստած ծիծաղում էինք: Ահա ձեզ օրինակ, որ Ժպիտը կարող է Ժպիտ պարգևել: Նույն կերպ կարող է տխրությունը տխրություն պարգևել: Շատ է եղել, որ ընկերներս տխուր են եղել, իսկ ես մոտենալով իրենց, տրամադրությունս փոխել եմ: Այդ ժամանակ չէի հասկանում, թե ինչպես կարող է այդպես լինել, սակայն հիմա երբ հիշում եմ և մի քիչ մտածում հասկանում եմ, որ դիմացինի տրամադրությունը կարող է փոխել և քոնը:

Комментариев нет:

Отправить комментарий