четверг, 22 марта 2018 г.

Պանդխտությունը չարիք է...

Պանդխտությունը մեծ չարիք է կոնկրետ ինձ համար: Մարդիկ,ավելի կոնկրետ հայերը մտածում են, որ օտար երկրում ապրելն ավելի լավ է, քանի որ կա բարեկեցիկ կյանք, շատ գումար, աշխատանք, ավելի մեծ հնարավորոությունները, քան Հայաստանում: Ես այդպես չեմ մտածում, քանի որ նյութական արժեքների համար, չարժե մոռանալ հայոց անաղարտ լեզուն, մեր ազգը, երկիրը: Եթե ինձ առաջարկեին մեծ գումարներ աշխատանքի դիմաց, օր.՝ Բելիգիայում, ես չեմ համաձայնվի, քանի որ իմ երկիրն, իմ հարազատ հողն ինձ համար ավելի թանկ է, քան յուրաքանչյուր նյութական արժեք: Այդպիսի մի  դեպք եղել է մայրիկիս հետ: Մայրս բժիշկ է, որտեղից նրան առաջարկ էին արել աշխատանքի, այնտեղ մեծ կարիք կար բժկության, ի դեպ ասեմ, որ մեծ գումարներ էին առաջարկում: Սակայն մայրս չհամաձայնվեց, պատճառաբանելով, որ մեր երկրի մասին պետք է մտածենք, այլ ոչ թե ուրիշ երկրների: Վերջիվերջո օտարության մեջ ապրելը շատ դժվար է, չկան ընկերներ, բարեկամներ, չկան մարդիկ, որոնց հետ կարող ես անկեծանալ: 

Комментариев нет:

Отправить комментарий