среда, 21 марта 2018 г.

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների։
Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ գրում է Ձեր խոնարհ աշակերտը․ հնարավոր է՝ մոռացած լինեք ինձ՝ հազարավորներից մեկին, բայց ես չեմ կարող մառանալ Ձեր բարի խորհուրդներին ու մեղմ ժպիտը։ (հազարավոր, մոռանալ, գրել, հիշել)
Գառների քաղցր մայունին սովոր, ալ ու ալվան ծաղիկներով զարդարված մեր սարերը այնպես էին ամայացել, այնպիսի թախծոտ լռություն էր տիրել այդ կողմում, որ սիրտս լցվեց։ (զարդարել, մայուն, կողմ, տիրել)
Մեսրոպ Մաշտոցի աշակերտ՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերնդին հանձնեց իր ուսուցչի կյանքի ու սերնդի պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)
2.Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը), դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը առանձին խմբերով։
Օձերի որոշ տեսակներ, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի: Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը:  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ  չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ:
Գոյականբայածական 
3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:
Առօրյա, թռչորս, ողորկ, բարորակ, անդորր, անօրինակ, անօգուտ, որբանոց, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, օվկիանոս,  հոգս,  կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմորեն, արագոտն, առօրեական, վաղորդյան, Որմիզդուխտ, Օրըստօրե, ով, չօգնել, այսօր, պարզորոշ, հօդս ցնդել,  արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօրուգիշեր, լացուկոծ, քեռորդի, նորօրյա, հատորյակ, վաղօրոք, արջաորս, սևորակ, ակնաջօօղ:
4.Ըստ անհրաժեշտության լրացնե՛լ  բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա,
վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։
Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-
օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում
ու չորանում երրորդ տարում։
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան
ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների
թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,
սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են
նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից
սթափեցնելու նպատակներով։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օձի կծածի դեպքերում։

Комментариев нет:

Отправить комментарий