вторник, 13 марта 2018 г.

Բլոգումդ հավաքի՛ր «Տերյանն իմ աշխարհում» խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով).

  • ամենահուզիչ բանաստեղծություններըԱյստեղ է լացել իմ մայրը 
    Մորմոքն իր և իր օրորը,
    Այստեղ այնպես անծայր է
    Կարոտն ու այնպես խոր է։
    Մեր տունը համր ու դատարկ է,
    Մեր տունը որբ ու ավեր է,
    Բարակ զանգակի զարկը
    Լալիս է երկրիս ցավերը...
  • ամենապայծառ բանաստեղծություններ
  • Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված,
    Պարզված վերստին սրերին սուրսայր,
    Ինչպե՞ս չսիրեմ—հեզությամբ լցված
    Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։
    Որքան որ ելան արյունիդ ագահ.
    Դու կամավոր զոհ— բոլորը տվիր.
    Դու հավետ եղար անարատ վկա–
    Չարերի կոխան, խաչված իմ երկիր:
    Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
    Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
    Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
    Դու արքայաբար վեհ ու անհպարտ։
    Ժամ է, ել նորից, իմ ծիրանավառ,
    Զրահավորվիր խանդով խնդագին,
    Վառիր երկունքի գիշերում խավար
    Հրով մկրտված նաիրյան հոգին...
  • ամենաձանձրալի բանաստեղծությունները
Որպես Լայերտի որդին, որպես
Ուլիս մի, թողած և հող, և տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

Ու հոգնած քայլով ահա կրկին
Վերադառնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։

Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունըդ վշտում արթուն։

Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր,
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։

Ու կարոտակեզ ահա կրկին
Վերադառնում եմ, որ առհավետ
Ունկնդիր լինեմ քո հին երգին,
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ...

  • ամենաթեթև բանաստեղծությունները
  • Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված,
    Պարզված վերստին սրերին սուրսայր,
    Ինչպե՞ս չսիրեմ—հեզությամբ լցված
    Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։
    Որքան որ ելան արյունիդ ագահ.
    Դու կամավոր զոհ— բոլորը տվիր.
    Դու հավետ եղար անարատ վկա–
    Չարերի կոխան, խաչված իմ երկիր:
    Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
    Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
    Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
    Դու արքայաբար վեհ ու անհպարտ։
    Ժամ է, ել նորից, իմ ծիրանավառ,
    Զրահավորվիր խանդով խնդագին,
    Վառիր երկունքի գիշերում խավար
    Հրով մկրտված նաիրյան հոգին...
  • ամենամռայլ բանաստեղծությունները
  • ամենաքնքուշ բանաստեղծությունները

Ամեն մի միտք՝ հի­մա մի վերք,

 Ամեն հա­յացք՝ հա­տու մի սուր.
Ար­նոտ դի­երն են համր ու մերկ
 Նա­յում եր­կինք ան­զոր ու զուր...
  • ամենալացկան բանաստեղծությունը
Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։
Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված ավերված, հրկեզ...
Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր:
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիրն իմ անբախտ և աղետավոր։
Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին։
Երգր հայրենի, ցավագար ու հին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին...
  • ամենախաղաղ բանաստեղծությունը

  • ամենաերազկոտ բանաստեղծությունները

  • Մի՞թե վերջին պոետն եմ ես, 
         Վերջին երգիչն իմ երկրի, 
         Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ 
         Պատել, պայծառ Նաիրի։
         
         Վտարանդի, երկրում աղոտ, 
         Լուսեղ, քեզ եմ երազում, 
         Եվ հնչում է, որպես աղոթք 
         Արքայական քո լեզուն։
         
         Հնչում է միշտ խոր ու պայծառ, 
         Եվ խոցում է, և այրում, 
         Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ, 
         Թե՞ վերքերն իմ հրահրուն։
         
         Ահով ահա կանչում եմ քեզ 
         Ցոլա, ցնորք Նաիրի՛, — 
         Մի՞թե վերջին պոետն եմ ես, 
         Վերջին երգիչն իմ երկրի...
  • ամենակրակոտ բանաստեղծությունները
Քեզ կմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար,
Եվ տրտունջը հին։
Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։
Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն:
Եվ խնջույքում հրով հին
Երբ կարմիր խնդա,՛—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա...

  • անենաանհույս բանաստեղծությունները

  • Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց, 
    Նաիրուհին տխուրաչյա և համեստ, 
    Այնպես վառ Էր լեռնադստեր դեմքը բաց, 
    Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ։
    Եվ հյուսիսյան հեռուներում ու ցրտում, 
    Կարծես ցոլաց իմ նաիրյան արևն ալ, 
    Կարծես բոցե մի վարդ բացվեց իմ սրտում, 
    Եվ չի կարող արբած հոգիս լուռ մնալ:
    Եվ չի կարող սիրտս չերգել այդ անբիծ 
    Հուրը, որ ինձ ժպտաց ցուրտ հեռվում, 
    Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից 
    Ւմ նաիրյան բարձր, բարձր աշխարհում...

Комментариев нет:

Отправить комментарий