Գարունը չորս եղանակներից մեկն է: Կարծես թե ասելով այս արտահայտությունը, մենք մտածում ենք, որ ուղղակի գարուն է, ոչինչ չի փոխվել միայն անվանումը: Սակայն ես այդպես չեմ մտածում: Գարունը բոլորիս համար նոր կյանքի սկիզբ է, որն ավելի պայծառ է, գեղեցիկ, ծաղկազարդ: Ասելով գարուն պատկերացնում են միանգամից մի մե՜ծ այգի, որում շատ բարություն կա, կան շատ մարդիկ, ովքեր այդ բարությունն ու գեղեցկությունը կրկնապատկում են, եռապատկում, հազարապատկում: Գարնանը կարող ես զբոսնել, ստանալ հաճույք ամեն ինչից: Ամենուր ալ ծաղիկներ են: Մեծ ուրախություն է գարունը: Չեմ ժխտում, որ կան նաև տխրությունը, չարությունը: Բայց դրանք շատ քիչ մասն են կազմում, մեծամասնությունը բարիություն է գեղեցկություն: Եթե այս ամենի մեջ ավելի շատ խորանանք կտեսնենք, որ գարունը նոր կյանքի շող է, որը ժամ առ ժամ ավելի է ընդարձակվում:
Комментариев нет:
Отправить комментарий