Բնություն, արդյոք կարող եք բացատրել այս բառը մանրակրկիտ կերպով: Իհարկե ոչ: Չկա այնպիսի մարդ, որ գիտի բնությունը ամբողջությամբ: Օր.՝ ես գիտեմ ինչ է բնությունը էապես, բայց այն չեմ կարող բացատրել ամբողջությամբ: Յուրաքանչյուրս հասկանում ենք, որ բնության մեջ գլխավորը մարդն է: Կարող եմ բացատրել, թե ինչու: Մարդը կարողանում է մտածել, խոսել, և անել շատ այլ բաներ, որոնք չի կարող անել այլ կենդանի շունչ: Եկեք հաստատենք այն փաստը, որ եթե չլիներ մարդը բնությունն այնպիսսին չէր լինի ինչպես հիմա: Մարդը ստեղծել է այնպիսի շինություններ, հուշարձաններ, որ եթե չլինեին դրանք բնությունը զարգացում չէր ապրի: Այդ մարդն է որ խնամում է բնությունը: Սակայն մի հակասող բան կա: Մարդիկ սպանում են մեկ մեկու, չհասկանալով, որ բնության մի մեծ մասնիկ են վերացնում: Եկեք ապրենք խաղաղ ու հանգիստ բնության մեջ, ինչպես ծառերը անտառում:
Комментариев нет:
Отправить комментарий