Կյանքի անապատ: Եկեք մի քանի րոպե խորհենք այս արտահայտության վրա: Ամենքիս համար կյանքն ունի իր չոր և անմարդաբնակ անապատը: Բոլորիս համար էլ դա վատ է: Մարդիկ իրենց կյանքը պատկերացնում են առանց բջջայինի, առանց համակարգչի, առանց երաժշտություն, առանց ֆիլմերի: Ես տարբեր եմ: Իմ կյանքը մի քանի մասի է բաժանվում: Դպրոցը, տունը, և ընկերներս: Սրանցից գլխավորը իմ համար ընկերներն են, իմ լավ ընկերները, ովքեր առանց հետին շահերի իմ կողքին են: Ես բոլորի հետ շփվում եմ առանց ինչ-որ շահ փնտրելու: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարող են իրենց ընկերությունը վաճառել ինչ-որ գրոշների համար: Առանց ընկերության մարդը ոչինչ է, միայնակ չի կարող անել ոչինչ, առանց օգնության չի կարող հասնել ոչնչի: Ինձ համար կա մի մեծ անապատ, որը իմ կյանքն է առանց ընկերության: Այդ իսկ պատճառով էլ ես նույնիսկ կյանքի գնով կպահեմ իմ լավագույն ընկերությունը: Ընկերությունը թանկ է ամեն ինչից: Ում կողքին կան նորմալ ընկերներ, այդ մարդը կարող է չվախենալ ոչնչից, կարող է դուրս գալ նույնիսկ իրենից ուժեղների դեմ, քանի որ նրա կողքին կան ընկերներ, ովքեր միշտ միասին են և միասինէլ կկռվեն բոլորի դեմ:
Комментариев нет:
Отправить комментарий