Ըստ իս չկա անյպիսի մեկը, ով կյանքում ոչ մի սխալ արած չլինի: Ամեն մեկի համար ինքը սուրբ է, և մտածում է որ ոչ մի սխալ բան չի արել: Սակայն չկան անսխալ մարդիկ: Հարկավոր է ճիշտ մտածել: Ամեն մեկս պետք է նախքան քնելը մտածի իր արածների մասին: Փորձի գտնել իր սխալը, ոչ թե ամեն տեղ պնդի որ ճիշտ է: Երբ ինչ-որ մեկը ձեզնից նեղվում է, հարկավոր է այդ ամենի մեջ գտնել ձեր սխալը և ուղղել դա, այլ ոչ թե պնդել, որ ճիշտ եմ արել, որ նեղացրել եմ նրան: Ես նույնպես սուրբ չեմ, անում եմ շատ սխալներ, քանի որ դեռ կարելի է ասել մեծ չեմ և չեմ հասկանում ինչ եմ անում: Սակայն անելով սխալները, մտածում եմ դրանց մասին: Օր. ինչու այդպես եղավ, ինչից նեղացավ, միգուցե կոպիտեի նրա հետ: Այդպես ես հասկանում եմ իմ սխալները և փորձում եմ շտկել դա, քանի որ միայն ներողությունը և ներաղամտությունը կարող են փրկել աշխարհը: Բոլորիս համար մայրը սրբություն է: Բոլորս մտածում ենք, որ մայրերը նույնպես չեն սխալվում, սակայն եկեք չմոռանանք, որ բոլորիս մայրերն էլ երեխա են եղել, և մեզ պես սխալներ են արել: Կամ նույնիսկ հիմա, կան դեպքեր, երբ մայրերը սխալվում են: Օր.՝ բաժանվելով ամուսնուց, չմտածելով երեխայի ապագայի մասին, կամ մի քանի ամիս առաջ մայրը իրեն նետել է կամուրջից, ասեմ ավելին միայն իրեն չի նետել, գրկել է 9 տարեկան աղջկան և միասին են նետվել: Անսխալ մարդիկ չկան: Չի սխալվում միայն նա, ով նոր է ծնվել և բացի հիվանդանոցի պատերից ուրիշ ոչինչ չի տեսել:
Комментариев нет:
Отправить комментарий