пятница, 11 мая 2018 г.

1937 թ. Հայաստանում


Գրքի հեղինակ՝ Արարատ Հակոբյան
Հրատարակման տարեթիվ՝ 2017

1937 թվականը Հայաստանում
Խորհրդային-ամբողջատիրական վարչակարգի փլուզումից հետո 1990-ականներին հետխորհրդային տարծաքում սկսվեց մի շարժում՝ վերանայելու նախընթաց պատմության մութ ցավոտ էջերը, որը ցավոք իր ավարտին չհասավ քաղաքական հանգամանքների փոփոխության պատճառով: Բայց գիտության բարոյականությունը այսօր ևս պահանջում է 80 տարիների հեռվից բացահայտել, քննել ԽՍՀՄ-ում, ինչպես նաև Խորհրդային Հայաստանում կատարված քաղաքական ճնշումները: Հատկապես 1937թ. ՝ Մեծ տեռորը խորհրդանշող քաղաքական բռնաճնշումների բարձրակետի իրական պատճառը և Ի.Ստալինի անձնական մեղքը այդ բռնաճնշումներում:

Ո՞վ էր մեղավոր
Հենց սկզբից հերքենք այն տեսակետը, որ Ռեպրեսիաների ետևում կանգնած էր միայն Ի. Ստալինը: 1920 – 1950 թվականների հետապնդումները, գնդակահարությունները վերագրել միայն Խորհրդային պետության ղեկավար Ի. Ստալինին, պատճառաբանելով նրա անձով և դաժան բնավորությամբ: Ստացվում է, որ եթե Ստալինի փոխարեն երկրի ղեկավար լիներ ուրիշ մեկը, օր.՝ Լ. Տրոցկին, Զինովևը, Կիրովը և այլոք, ապա նման մեծ աղետ չեր լինի:
Իրականում ռեպրեսիաները, բռնությունները, ոչ թե գալիս էին ԽՄԿԿ առանձին ղեակավարի քմահաճույքից, ցանկությունից, անձնական խառնվածքից, այլ լենինյան ուսմունքից, բոլշևիկյան կուսակցության գաղափարական, ծրագրային հիմնադրույթներից, որը նպատակ էր դրել բռնությունների միջոցով քանել հին Աշխարհը և ստեղծել նոր կոմունիստական հավասարություն ու արդարություն ենթադրոց նոր աշխարհ: Ըստ Վ. Լենինի, Լ. Տրոցկու, Գ. Զինովևի դրան պետք է հասնեին, ողջ աշխարհում, իսկ անհնարինության դեպքում՝ մեկ երկրում, իսկ տվյալ պահին ԽՍՀՄ-ում: Այս նպատակին հասնելու համար հեղափոխությունների, բռնությունների միջոցով պետք է վերացվեին բոլոր խոչընդոտները:  Ուստի մասնագիտական գրականության մեջ և հասարակական ընկալումներում  ԽՍՀՄ-ում կատարված քաղաքական բռնաճնշումներին տրված ,,ստալինյան,, անվանումը կարելի է ընդունել պայմանականորեն, միայն նրա համար, որ դրան տեղի են ունեցել նրա կառավարման 30 տարիների ընթացքում: Սակայ դրանց կրողն ու պատասխանատուն միայն ստալինը չէր: Ամեն ինչ սկիզբ է առել 1917թ. Հոկտեբերյան հեղաշրջման առաջին իսկ օրերից, երբ Վ. Լենինի և բոլշևիկ մյուս առաջնորդների կողմից առաջ քաշված պրոլետարիատի դիկտատուրայի հիմնադրույթը իշխանության գրավումով վերածվեց կուսակցության և նրա առաջնորդի անձնական դիկտատուրայի: Իսկ ՌԿ(բ)Կ 10-րդ համագումարին, որը տեղի է ունեցել 1921 թ. Մարտին, տրված իր հաշվետու զեկուցման եզրափակիչ մասում Վ. Լենինը վերահաստատեց Կոմինտերնի 2-րդ կոնգրեսում արտահայտած այն միտքը, որ ,,Պրոլետարիատի դիկտատության հնարավոր է միայն Կոմունիստական կուսակցության միջոցով և ոչ այլ կերպ,,:
Բոլշևիկյան կուսակցությունն առաջնորդվում էր հեղափոխական բարոյականությամբ, որն ինքնին ենթադրում էր բռնություն և ուժի գործադրում: 1917 թ. Նոյեմբերին Լենինը գրում էր ,,Կազմակերպել բռնություն հանուն աշխատավորության շահերի: ԺԿԽ-ի նախագահ Վ. Լենինն իր տեղակալ Կամենևին հասցեագրած 1922 թ. Մարտի 3-ի նամակում ակնարկում էր. ,,Մեծագույն սխալ է կարծելը, թե ՆԷՊ-ը վերջ տվեց տեռորին, մենք դեռ կվերադառնանք տեռորին: Քաղաքացիական պատերազմից հետո բռնաճնշումները տարբեր փուլերով շարունակվել են մինչև 1950 թվականը: Ստալինի ղեկավարման ընթացքում դրանք մեծ ծավալներ ունեցան, որովհետև հենց այդ տարիները համընկան սոցիալիզմի Լենին-ստալինյան ծրագրի գործադրման հետ: Իմ կարծիքով նույնպես բռնությունները սխալ է վերագրել միայն Ի. Ստալինին: Դա կախված է ինչպես նաև ժամանակներից, այնպես էլ կախված է մարդու բնավորությամբ, իսկ տվյալ դեպքում Ստալինը շատ դաժան էր: 

Քաղաքական բռնաճնշումների պատմական ակունքները
Պատահական չէ Խորհրդային-կոմունիստական վարչակարգի հաստատումը նախկին Ռուսաստանյան կայսրության տարածքում: Այդ երկրի զարգացումը մեծ հետք է թողել լենին-ստալինյան կառավարման վրա: Նախկին Ռուսաստանում ցարական ինքնակալություն է եղել, այսինքն ցարերը ոչ թե կառավարել են, այլ տիրել են երկրին: Սերգեյ Ուվարովը 1833 թ. ասել է, որ ,,Ինքնակալությունը Ռուսաստանի կառավարման միակ ձևն է: Շատերը նույնիսկ համակերպվել էին ինքնակալությանը, կարծես դա բնական կառավարման ձևն է: Անդրեյ Մեդուշևսկին խոսելով Ռուսական ինքնակալության մասին, եզրահանգել է. ,, …Միապետությունը Ռուսաստանում եղել է ոչ միայն խորհրդանիշ, այլև ինխանության իրական կրող,,: Այս ամենը անցել է ԽՍՀՄ կառավարիչներին, հիմնականում Լենինին և Ստալինին, ովքեր էլ կառավարում էին երկիրը միապետական ձևերով: Ռուսները նաև պաշտում էին ցարերին, և սրբացնում էին նրանց: Այսինքն Լենինը և Ստալինը նույնպես հավասարվել են այն ցարերին, ովքեր սրբացվել էին: Ինչպես ցարիզմի, այնպես էլ կոմունիստական Ռուսաստանում իշխանությունները կարող էին անել ամեն ինչ: Նրանք կարող էին խառնվել ցանկացած բանի, նույնիսկ փոքր տարրերի, որոնք չէին էլ խանգարում իրենց: Հողատերերը այսպես ասված ամրացված են եղել հողին: 1930 – 1950 ականների սկիզբը կոլտնտեսականները նույնիսկ անձնագրեր չեն ունեցել, այլ կերպ ասած, զուրկ են եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից և ըստ էեության ամրացված են եղել հողին: Բռնաճնշումների կարևոր նախադրյալներից մեկն էր նաև կրթական ցածր մակարդակը, որը ևս հատկանշական էր Ռուսաստանի համար:

Հիմնահարցի հասարակական ընկալումները
Փորձենք ներկայացնել մի քանի թվական տվյալներ ոչ միայն ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների ենթարկվածների թվաքանակի մասին: Բոլոր թվականները, որոնք հրապարակված են, միայն մոտավոր տվյալներ են: Նախկինում բռնադատվածների մասին հետազոտություն կատարելն ուղղակի անհնար էր, քանի որ  արխիվների ֆենդերը կամ անհասանել էին կամ պարզապես փակ էին: Բռնադատվածների մասին նյութերը ցրված են ըստ ձերբակալության, աքսորի, դատավարության, հարցաքննության, գնդակահարության և այլն: Մեղադրական եզրակացություններում և դատավճիռներում հստակ սահմանազատում չկա, և չես կարող ասել տվյալ մարդը քաղաքական հոդվածներով է դատապարտվել, թե օր.՝ լրտեսության: Բանտերում հանցագործները չեն տարբերակվել, որը նույնպես մեծ դժվարություն է առաջացնում: Նույնիսկ հնարավոր է առանց մեղադրանքի և եզրակացության գնդակահարություններ հետևեին օր.՝ հանցանքի վայրում կամ պարզապես փողոցում: Սրանք են պատճառը, որ ճշտգրիտ հաշվարկներ անելը և քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ ստույգ տվյալներ հրապարակելը շատ դժվար է: Հեղինակներից մեկն ասում է, որ 1930-ական թվականներին բռնաճնշումների ենթարկվել են 6-7 մլն. մարդ: Մեկ այլ հեղինակ ասում է, որ միայն 1936-1939 թվականներին 7-8 մլն. մարդ բռնադատվել է, որից 3 մլնը. գնդակահարվել են կամ մահացել ոչ մարդկային պայմաններից: 1920 ական թվականներին, երբ դեռ ստալինյան մենատիրությունը չէր հաստատվել, ռեպրեսիոն մեքենան գործում էր: 1921-1929 թվականներին բռնադատվել է 600 հազար մարդ: 1922-1928 Չեկա-ՄՊՔՎ-ՆԳԺԿ կողմից քաղաքական բռնաճնշումների արդյունքում գնդակահարվել է մոտ 11271 մարդ: Արդեն բռնությունների բարձրակետում 1937-1938 թթ. մեկ ու կես տարվա ընթացքում բռնադատվել է 1.5 միլլիոն մարդ, որոնցից 682 հազարը գնդակահարվել են: Մեկ այլ տվյալով 1930-1950 ականներին պետական հանցագործությունների մեղադրանքով դատավճիռ է կայացվել 4 մլն. մարդու նկատմամբ: Պաշտոնական տվյալներով 1929- 1953 թթ. զուտ ,,հակահեղափոխական,, մեղադրանքով գնդակահարվել է մոտ 883 հազար մարդ և այլն:  

Комментариев нет:

Отправить комментарий