Ճշմարտությունը դա մեծ իմաստ արտահայտող բառ է: Սակայն մարդիկ կան ովքեր ընդամենը մեկ վայրկյանում խաղում են ճշմարտության հետ: Մարդկանցից շատերը ստում են իրենց իսկ շահի համար: Եթե մարդը ստում է այն պահին, երբ ճիշտ կլիներ ասել ճշմարտությունը, այդ մարդը կարելի է ասել անում է ստորություն: Սակայն կան պահեր, որոնց ժամանակ դու ստիպված ես ստել: Օր.՝ երբ կռիվ ես արել և ծնողներիդ ճիշտը չես ասում: Մարդը կարող է ստել այնպիսի բաներ, որոնք իր կյանքի համար վտանգավոր էին: Եկեք վստահենք մեկ մեկու և ասենք միայն ճշմարտությունը: Ես նույնպես ստել եմ և շատ սակայն հիմա փորձում եմ անել դա միայն ծայրահեղ պահերին:
Комментариев нет:
Отправить комментарий