Մարդկության գրեթե 35% աղքատներ են և մուրացկաններ: Նրանց օգնություն է հարկավոր: Ամեն անգամ,երբ տեսնում եմ մի մարդու ով օգնության կարիք ունի, կարծես կանքիցս երջանկությունս կորում է: Եթե նախքան այդ ժպտում էի, ապա ժպիտս անհետանում է, սկսում եմ մտածել, թե ինչպես կարող եմ օգնել մարդկությանը և հասկանում եմ, թե ինչ բան է զուրկ ապրելը, և ինչ-որ բանից զուրկ լինելը: Նախքան այդպիսի մարդկանց տեսնելը մտածում էի, թե չունեմ ոչինչ, ինչն ինձ հարկավոր է, սակայն հիմա եմ հասկանում, որ ապահովված եմ այն ամենով ինչն իմ կյանքի համար պարտադիր է, սակայն այդ մարդկանց ցանկանում եմ օգնել: Չեմ կարող օգնել բոլորին, բայց երբ կարիքավոր մարդ եմ տեսնում մոտիս գումարը, թեկուզ լինի հարյուր դրամ, որը տրանսպորտով տուն հասնելու գումարս էր, միևնույն է կտամ այդ մարդուն, քանի որ ցանկանում եմ, որ նա էլ հաց ուտի, ոչինչ ես ոտքով էլ տուն կհասնեմ: Եթե պետությունը մտածի իր ժողովրդի մասին, բոլոր չքավորների համար շենքեր կկառուցեն և կփորձեն նրանց օգնել հագուստով և գործ տան: Այս կերպ քիչ-քիչ աղքատությունը կվերանա: Սակայն մարդկանց մեծամասնությունը մտածում է միայն իր մասին, պատգամավորներից շատերը, պահում են հաստավիզ թիկնապահներ, վարում են ամենալավ մեքենաները, ապրում են շքեղ տներում, և նույնիսկ ուշադրություն չեն դարձնում աղքատներին, ովքեր իրոք ունեն կարիք թեկուզ մեկ սենյականոց բնակարանի, թեկուզ մի կտոր հացի: Նման պատգամավորների համար երջանկությունը այլ երկրում լինելը և շատ գումարներ ծախսելն ու հայտնի լինելն է, սակայն չեն էլ մտածում, որ մի կտոր հացը, մի բաժակ սառը ջուրը, նույնիսկ հին հագուստը կարող է անտուն մարդկանց երջանկացնել ավելի շատ, քան երբ ինչ-որ մեկը երեխայ է ունենում: Եթե կարող ես օգնիր, ոչ թե մտածիր միայն և միայն քո մասին:
Комментариев нет:
Отправить комментарий