четверг, 16 декабря 2021 г.

Միրհավ

 Աշուն է, պայծառ աշուն… Դիլան դային նստել է հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ունի ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: Նորահարս Սոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են: Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրում, հետո անիմաստ մաքառումից հոգնած, սրտաբուխ նրան ընծայում իր մարմինը՝ որպես անարատ զոհ: Ապա Սոնան ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով լաջվարդ շապիկի բույրը:

Նրանք մանկության ընկերներ էին, սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Հետո հասունացան և Սոնային ամուսնացրին: Չորս ամիս անց պատահաբար հանդիպում են, Դիլանը հարցնում է նրա հալը, բայց Սոնան թոթվում է ուսն ու փախչում: Հանդիպումը բորբոքում է Դիլան դայուն, բայց մոտիկ լինելու ցանկությունը, իբրև ճախրող թռչուն, այլևս չի իջնում նրա շեմքին…Նա միայն գիշերն է տուն գնում: Ամբողջ օրը թափառում է ձորում: Զարթնում է կաքավը: -Կա´խ-կղա, շա´խ-կղա…Դիլանը երեսը դարձնում է դեպի անտառը, որտեղից կանչում է միրհավը: Այլևս սիրտ չունի իջնելու այգին, տեսնելու հնձանը: Հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում:
Մթնկա խորշում թպրտում է գիշերահավը: Տերևները խշշում են: Միրհավն է: Նշան է բռնում: Ձորից թռչում են միրհավները, միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ: Բայց մինչև Դիլան դային կհասնի, որսկան շունն էլ է գնում նրա ուղղությամբ, և շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվում են դեպի արնոտ միրհավը: Անտառապահն է գալիս, բարկանում, որ Դիլան դային փախցրել է նրա զարկած միրհավը և մտրակով հարվածում է նրա ուսին: Երբ ուշքի է գալիս, նրանք արդեն հեռացել էին: Միրհավը թռել էր հեռու…

Աշուն է, պայծառ աշուն….Հաջորդ ամառը Սոնան մահանում է երեխայի վրա, ուրիշ աղջիկ է գնում նրա տեղը, Դիլան դային էլ ամուսնանում է, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնում է Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները: Արդեն զառամել է, քայլելիս հենվում է փայտին: Առվակի կողմն է նայում, ժպտում, հիշում Սոնային: Միրհավի պես էր, աչքերը՝ խաղողի սև հատիկներ: Միրհավի պես թռավ՝ հետքից թողնելով տխրություն և դառնաթախիծ հուշեր: 

«Միրհավ» պատմվածքը գրված է բարի և անմեղ ձևով։ Ինձ շատ դուր եկավ միրհավի և Սոնայի համեմատությունը։

Դիլան դային գիտեր, որ միրհավնորը զգույշ թռչուններն են, և Սոնան էլ իրենց պես զգույշ էր։ Դիլան դային և Սոնան պատանեկությունից սիրում էին իրար, բայց Սոնան ամուսնացավ մի մեծահարուստի հետ  և ոչ մի պատասխան չտվեց՝ ինչու։

Այդ օրվանից հետո Դիլան դային հետևում էր Սոնային, ցանկանում էր խոսել նրա հետ, բայց Սոնան ասում էր, որ ամոթ է։ Մի օր այգում Դիլան դային բռնցրեց Սոնային և ամուր գրկեց։ Սոնան իր հերթին փախավ նրա ձեռքերից, և արդ օրվանից հետո նրանք էլ երբեք չհանդիպեցին։

Դիլան դային որսի էր գնում և փորձում էր բռնել միրհավներին, նա գիտեր, որ այդ թռչունները շատ զգույշ են և ամեն մի փոքր ձայնից փախչում են։ Նա փորձում էր բռնել նրանց և կրակելու ժամանակ նրան, թվում էր, թե ահա բռնել է, բայց ամեն անգամ մոտիկանալուց միրհավը, թեկուզ արունոտ, միևնույնն է փախչում էր նրանից։

Նույն կերպ վարվում էր Սոնան։ Ամեն անգամ Դիլան դային փորձում էր նրան բռնել, խոսել հետը, բայց Սոնան շատ խորամանկ էր։ Թվում էր՝ հնարավորություն էր տալիս խոսելու, շփվելու, բայց հետո փոխչում էր միրհավների պես։

Պատմվածքի վերջում Սոնան մահանում է, իսկ միրհավները դեռ անտառում ուրախանում են։

Комментариев нет:

Отправить комментарий