«Սասնա ծռեր»-ը կամ «Սասունցի Դավիթ»-ը հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ է, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ Էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը հայտնի չէ։
Ճյուղ առաջին՝ «Սանասար և Բաղդասար»
Ծովինարը մի խեղճ աղջիկ էր, որ որոշեց զոհել իրեն հայրենիքի համար՝ ամուսնանալով Խալիֆայի հետ։ Երբ նա ծարավ էր և ոչ մի տեղ ջուր չգտավ, ապա դիմեց Աստծուն և մի աղբյուր բացվեց քարի մեջ։ Նա այդ ջրից խմեց լիքը բուռ ու կիսատ բուռ և հղիացավ։ Նա լույս աշխարհ բերեց «Սասնա տունը» հիմնող երկու դյութազունների՝ Սանասարին և Բաղդասարին։ Նա շատ պայքարեց իր զավակների համար։ Ես կնակարագրեմ Ծովինարին որպես անվախ, հպարտ, խելացի, սրտացավ անձնավորության։ Նա ամեն ինչ արեց, որ չթողնի Խալիֆայի ծառաներին սպանել իր երեխաներին։
Սանասարը և Բաղդասարը զույգ եղբայրներ էին և ունեին շատ նմանություններ, բայց Բաղդասարը, ինչպես ասում էին առասպելում, ծուռ էր , քանի որ նա ծնվել էր կես բուռ խմած ջրից։ Երկուսն էլ շատ արագ էին մեծանում և շատ ուժեղ էին։ Նրանք ստեղծեցին «Սասնա տունը» և սկիզբ դրեցին Սասնա ծռերին։ Սանասարը ծովի տակից հանեց Քուռկիկ Ջալալին, Թուր կեծակին, Խոչ Պատերազմին և իր բոլորը զրահները։ Նա դարձավ անհաղթ, իհարկե Բաղդասարն էլ էր ուժեղ, բայց Սանասարին չէր հասնի։ Նրանք երկուսով բռնեցին Խալիֆային և սպանեցին, ապա սկսեցին ապրել, զաևգացնել և գեղասկացնել Սասնա տունը։ Նրանք հրաժարվեցին Գագիկ թագավորի իշխանությունից, քանի որ իրենցն էին ստեղծել և հիմք էին դրել իրենց ընտանիքի համար։
Սանասարը և Բաղդասարը շատ հերոսություններ են արել, որոնք այդքան էլ հեշտ չէ գրել, բայ հիշենք դրանցից մի քանիսը՝ վիշապին սպանելը, առյուծին սպանելը, հազարավորր փահլևաններին կոտորելը և այլն։
Խալիֆան անսիրտ, դաժան և եսասեր մարդ էր։ Նա ամեն կերպ փորձում էր իր կաշին փրկել՝ խաբելով, դավաճանելով, սուտ երդումներ տալով, միայն թե իրեն փրկեր։ Նա շատ անգամներ ցանկացավ սպանել Սանասարին և Բաղդասարին, սակայն, որ մի անգամ չհաջողվեց։ Երբ տեսավ, որ չի կարողանում սկսեց նրանց իբր իր տղաների պես ընդունել, սիրել, բայց արդեն շատ ուշ էր։
Խոսենք Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի մասին, ով կախարդ էր։ Սանասարի անունը, արդեն հայտնի էր դարձել և երբ հասավ Քաջանց թագավորի աղջկա ականջին, նա նամակ գրեց Սանասարին և խնդրեց, որ գա իր հետ ամուսնանա։ Իմ կարծիքով ԴԵղձուն-Ծամը նպատակասլաց էր, անվախ, անըստգյուտ և հպարտ։ Սասանասարի մահից հետո նա տարիներով կառավարեց ամուսնու թագավորությունը և բարձր պահեց նրանց տան անունը։
Սանասարը ամուսնանալով ԴԵղձուն-Ծամի հետ ունենում է երեք որդի՝ Հովհան, Վերգո, Մհեր, և մնում է Սասունում, իսկ Բաղդասարը ամուսնանում է վիշապից փրկած աղջկա հետ և գնում Բաղդադ։
Ճյուղ երկրորդ՝ «Մեծ Մհեր»
Մհերը երեք զավակներից ամենափոքրն էր, սակայն հենց նա էր ժառանգել Սանասարի ուժը և դյուցազնությունը։ Նա էլ շարունակեց հոր հերոսությունները։ Մհերը ստեղծեց Ծովասարը, շինեց Մարութա բարձր Աստվածածին վանքը, սպանեց Սպիտակ դևին, շինեց Աստվածա առյուծին երկու կես արեց և դրա համար նրան հիշում են, որպես Առյուծաձև Մհեր։ Ինը տարեկան հասակում նա արդեն Քուռկիկ Ջալալին հեծած ման էր գալիս աշխարհում։
Մըսրա Մելիքը կարծելով թե կկարողանա հաղթել Մեծ Մհերին կանչում է նրան մենամարտի։ Տեսնելով, որ չի կարող հաղթել Մհերին պայման է կապում, որ եթե Մելիքը շուտ մահանա, ապա Մհերը պետք է գա և պահի իր կնոջը՝ Իսմիլ խաթունին, և Մըսըր երկիրը, իսկ եթե Մհերը շուտ մահանա, ապա Մելիքը պետք է պահի Արմաղանին և Սասունը։ Մելիքը խորամանկ էր և խելացի, բայց մի փոքր էլ վախկոտ։ Նա վախեցավ և կռվի կեսից կանգնեցրեց Մհերին։ Ըստ ինձ նա լավ ղեկավար չէր, այլ ուղղակի մեծամիտի մեկն էր։
Իսմիլ խաթունը Մելիքի կինն էր։ Նա խաբեությամբ Մհերից երեխա ունեցավ, որի անունը նույնպես դրեց Մելիք, որ Մըսըրը չմնաց անժառանգ, և Մհերին յոթ տաի պահեց Մըսըրում։ Չնայած նրան, որ Իսմիլը խորամանկ էր, նա շատ բարի էր։ Նա վերցրեց, պահեց և մեծացրեց Դավիթին՝ Մհերի և Արմաղանի որդուն։ Իսմիլը ամեն կերպ պաշտպանում էր Դավիթին Մելիքից՝ իր որդուց, երբ նա թորձում էր սպանել եղբորը։
Ձենով Օհանը Մհերի եղբայրն էր։ Նրա ձայնը հասնում էր յոթ թագավորությունների, այդ պատճառով էլ նրան անվանում էին Ձենով Օհան։ Նա բարեսիրտ էր, ուժեղ, իհարկե այնքան չէ, որքան Մհերը, և կարևորը անվախ։ Նա միշտ իր ընտանիքի կողքին է եղել և օգնել ինչով, որ կարողացել է։ Նա չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը ժամանակից շուտ մահանար։
Խոսենք Արմաղանի մասին՝ Մհերի կնոջ։ Մհերը ազատելով Արմաղանին Սպիտակ դևից ամուսնանում է իր հետ։ Իմ կարծիքով Արմաղանը ուժեղ էր, քանի որ յոթ տարի մնալով Սպիտակի դևի մոտ չէր հանձնվել ր դեռ ողջ էր մնացել։ Նա խելացի էր, նա զգուշացրեց Մհերին Իսմիլի մասին, սակայն, Մհերը ոչ մեկին չլսեց։ Արմաղանը նաև հավատարիմ էր։ Նա հավատարիմ մնաց Մհերին, չնայած նրան, որ Մհերը փաստացի դավաճանեց նրան։
Քանի որ Արմաղանը ուխտ էր արել, նրա ու Մհերի երեխայի՝ Դավիթի ծնվելուց հետո նրանք երկուսն էլ մահացան և փոքրիկ Դավիթը մնաց որբ։
Ճյուղ երրորդ՝ «Սասունցի Դավիթ»
Դավիթը, որբ մնալով, մեծանում է Մըսըրում Իսմիլի և Մելիքի հետ։ Դավիթին սկզբից բոլորը ատում էին և ցանկանում էին սպանել, քանի որ չէին հասկանում իր մտքերը, սզբունքները։ Բայց Դավիթը ապացուցեց, որ նա արժանի էր իր հոր թագավորությանը։ Դավիթը կռիվ ելնելով գրեթե հարազատ եղբոր դեմ՝ Մելիքի սպանում է նրան՝ երկու կես անելով։ Դավիթը, ինչպես Բաղդասարը ծուռ էր համարվում, բայց ըստ ինձ նա խելացի էր, զորեղ ավելի քան Սանասարը և Մհերը։
Փոքր Մելիքը մանկուց սովորել էր, որ պետք է մի օր Սասնա տունը ավերի և սպանի Դավիթին, սակայն, իրադարձությունները իր համար վատ դասավորվեցին։ Նա վախկոտ էր, նա պախկվեց Դավիթից, բայց միևնույն է չփախչեց նրա սրի հարվածից։
Խանդութ խանումը Դավիթի կինն էր, նա էլ Դեղձուն-Ծամի պես նպատակասլաց էր և ուներ մեծ սիրտ։ Խանդութը նաև խորամանկ էր, քանի որ Դավիթին իր մոտ բերեց գրեթե խաբեությամբ։
Դավիթը, չնայած նրան, որ այդքան հերոսություններ արեց և հիշվեց շատ լավ արարքների համար, նա գործել էր նաև մեղքեր։ Նա խոսք էր տվել ամուսնանալ Չմշկիկ Սուլթանի հետ, բայց փախավ և ամուսնացավ Խանդութի հետ։
Դավիթը սպանվեց Չմշկիկ Սուլթանի աղջկա կողմից, քանի որ երկու անգամ խաբել էր աղջկա մորը։ Իմ կարծիքով նա արժանացավ ճիշտ մահապատժի։
Ճյուղ չորրորդ՝ «Փոքր Մհեր»
Փոքր Մհերը Դավթի ու Խանդութի որդին էր։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։
Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий