понедельник, 16 октября 2017 г.

Հայկական լեգիոն

Որպեսզի ՍովետականՄիության դեմ հաղթանակ տանի, Գերմանական ռեյխը որոշում է ներսից քայքայել ՍովետականՄիությունը` տարբեր ազգերի և ժողովուրդների մեջ խռովություն գցելով: Այսպես նա որոշում է ստեղծել լեգիոններ, կենտրոնական Ասիայի ժողովուրդներից: Զինվորական պարագլուխները հիմնականում Սովետական Միությունից վտարված զինվորական էմիգրանտներն էին: Այսպես 1941 թվականին ստեղծվեց առաջին լեգիոնը թուրքմեններից: Դրանից հետո ստեղծվում է չորս տարբեր ազգերից ևս չորս լեգիոն, որոնց մեջ էր նաև Հայկական լեգիոնը, որը կազմավորվել է 1942 թվականի փետրվարի 8-ին:
Դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ գերմանական ղեկավարությունը Գերմանիայում հայկական գաղութի անդամներին տվեց ,,արիական փախստականներ,, կարգավիճակը (ստատուս): Հատուկ հայերի համար Բեռլինում հրատարակվում էին մայրենի լեզվով՝ ,,Հայաստան,, և ,,Հայրենիք,, շաբաթաթերթերը: 1930-ականների կեսերին ՀՅԴ մի մասն անջատվեց հիմնական կորիզից և մտավ կապի մեջ Երրորդ Ռեյխի ղեկավարության հետ:

1942 թ. դեկտեմբերի 15-ին Արևելյան գրավյալ շրջանների նախարարության հովանավորությամբ Բեռլինում ստեղծվում է Հայ ազգային խորհուրդ, որը ներկայացնում էր Եվրոպայի հայության հետաքրքրությունները գերմանական ղեկավարության մոտ, և որի իրական ու գլխավոր նպատակը հայ գերիներին օգնելն էր և հայության ազգային շահերը պաշտպանելը: Հայ ազգային խորհրդի նախագահ է դառնում Ա. Աբեղյանը, իսկ խորհրդի աշխատանքների գործուն մասնակիցներն էին քաղաքա կան ու ռազմական հայտնի գործիչներ Դրաստամատ Կանայանը (Դրո), Գարեգին Նժդեհը, Աբրահամ Գյուլխանդանյանը (փոխնախագահ), Տիգրան Բաղդասարյանը, Վահան Փափազյանը, Դավիթ Դավիթխանյանը և ուրիշներ: Հայ ազգային խորհուրդը մի քանի ամիս անց դարձավ Հայ ազգային կո-միտե, որն ուներ մի քանի բաժիններ: 1943 թ. գերմանական կառավարությունը Ազգային կոմիտեները վերածում է Ազգային կառավարությունների` այն նպատակով, որ Խորհրդային Միության պարտության պարագայում այդ կառավարությունները արդեն կազմ ու պատրաստ մեկնեին իրենց երկրները և իրականացնեին իրենց գործառույթները: Ա. Աբեղյանը ընտրվում է վտարանդի կառավարության նախագահ: Ըստ ֆոն Հիգենդորֆի վկայության՝ նա մինչև 1943 թ. մնում է Հայաստանի ապագա վարչապետի կարգավիճակում:
Հայկական ապագա պետության զինված ուժերի հիմքը պետք է դառնար հայկական լեգիոնը: 1942թ. վերջին արդեն Վերմախտի հայկական լեգիոնը վերջնականապես ձեւավորված էր 160 ԻԴ զորամաս անվան տակ: Այս զորամասն ուներ իր տարբերանշանները: Գերմանական համազգեստի վրա պահպանված էին 1920թ. հայկական բանակի տարբերանշանները: Թևքի նշանին պատկերված էր հայկական եռագույնը եւ գրված էր "Armenien" բառը:
Լեգեոնի հրամանատարն էր գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Միսաք Թոռլաքյանը ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական եւ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները: Նա է անձամբ անցկացրել թուրքական հրամանատարության գաղտնի փաստաթղթերի հափշտակման օպերացիան, որոնք վերաբերում էին պանթուրքիզմի տարածման եւ Կովկասը վերցնելու Թուրքիայի պլաններին: Ռոզենբերգին ներկայացված ապացույցները պատճառ դարձան, որ ռեյխի ղեկավարության մոտ անվստահություն եւ հիասթափություն առաջանա Թուրքիայի նկատմամբ: Ռոզենբերգի հետ գեներալ Նժդեհի հանդիպումից եւ նրան գաղտնի նյութերի ներկայացումից հետո ռեյխի ղեկավարությունը հրաժարվում է օգտագործել թուրքական բանակը Կովկասում:
Ռեյխում լեգեոնի պաշտոնական ներկայացուցիչն էր Հարմիկ Ջալալյանը' ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի որդին: Լեգեոնն ուներ 2 տպագրական մարմին' "Հայ ազգ" եւ "Ազատ Հայաստան"' հայերեն եւ գերմաներեն լեզուներով:: Հիմնական ուսուցման կենտրոնը գտնվում էր Լոխվիցում, որտեղ 1942 թվականի սեպտեմբերից մինչև 1943 թվականի փետրվարը կազմավորվեց 3 գումարտակ: Լեգիոներներն անցնում էին ֆիզիկական և ռազմական պատրաստություն: Նրանց սովորեցնում էին գերմանական հրամաններին, նրանց զենքին, օրական պարապում էին 7-9 ժամ 4 ամիս ժամկետով:: 808-րդ Հայկական հետևակային գումարտակն առաջին անգամ մարտի մեջ է մտնում Տուափսե քաղաքի մոտակայքում: Հայկական գումարտակը չարդարացրեց ռեյխի հույսերը և ուզում էր անցնել Սովետական բանակի կողմը: Դրա համար էլ նրանց զինաթափեցին և ուղարկեցին ճանապարհաշինարարական աշխատանքների: 809-րդ Հայկական հետևակային գումարտակը, որի կազմում կար  913 հայ և 45 գերմանացի, որոնց հրամանատարն էր Հերման Բեկկերը, ռազմական գործողություններ էր ծավալել Կովկասում՝ Մոզդոկ և Նալչիկ քաղաքների մոտակայքում, այնուհետև տեղափոխվել են Կուբան և Կերչ թերակղզի: Հետո նրանց տեղափոխել են Բելգիա: Վերջում նրանք անցել են դաշնակիցների կողմը Նորմանդիայում: 810-րդ Հայկական հետևակային գումարտակը ձևավորվել է 1942 թվականին Լեհաստանում: 812-րդ Հայկական ինժիներական և շինարարական գումարտակն ուղարկել են Նիդերլանդներ, որպեսզի ամրացնեն Ատլանտյան պատվարը: 813-րդ Հայկական հետևակային գումարտակը ևս ծառայել է Ատլանտյան պատվարի դիրքերում: 814-րդ Հայկական հետևակային գումարտակը ձևավորվել է 1943 թվականի ամռանը՝Լեհաստանում: 815-րդ Հայկական հետևակային գումարտակը ձևավորվել է 1943 թվականի օգոստոսին Լեհաստանում: 816-րդ Հայկական հետևակային գումարտակը ձևավորվել է 1943 թվականի վերջին Լեհաստանում: I/125 Հայկական գումարտակը կազմավորվել է Ուկրաինայում և տեղափոխվել է արևմուտք՝Ֆրանսիայի Մարսել քաղաք: I/198 Հայկական գումարտակը կազմավորվել է Ուկրաինայում և ուղարկվել Ֆրանսիայի հարավ` Թուլոնից հարավ-արևմուտք: II/9 Հայկական գումարտակը կազմավորվել է Ուկրաինայում և տեղափոխվել  հարավային Ֆրանսիա` Սեն-Տրոպեի մերձակայք: Սկզբում Հայկական լեգիոնի կազմում եղել են 8000 զինծառայողներ, ապա նրանք գերիների հաշվին հասել են մոտ 18000-ի: Նրանցից 11000-ը եղել են հետևակային, իսկ մնացած 7000-ը ծառայել են սպասարկող և օժանդակ զորամասերում: Հայկական լեգիոնի Ֆրանսիայում գտնվող գումարտակները 1944 թվականի վերջից սկսել են կռվել գերմանացիների դեմ: Ըստ որոշ խորհրդային աղբյուրների Գերագույն Գլխավոր հրամանատարի 1944 թվականի օգոստոսի 22-ի հրամանով ստեղծվել է առաջին խորհրդային պարտիզանական գունդը Նիմում: Այդ գնդի զինծառայողների նշանակալի մասը կազմում էին նախկին լեգիոնականները: Այլ աղբյուրները գնդի ստեղծման հրամանի հեղինակ համարում են ֆրանսիական Դիմադրական շաժման ղեկավարությանը: Գնդի հրամանատարը մայոր Ա. Ղազարյանն էր իսկ շտաբի պետը` Դ. Մինասյանը: Գունդը մասնակցել է հարավային Ֆրանսիայի ազատադրմանը և պարգևատրվել մարտական դրոշով և Ֆրանսիական մարտական խաչով, իսկ նրա մի շարք սպաներ ու զինվորներ ազատագրված Ֆրանսիայի կառավարության կողմից ստացել են շքանշաններ և մեդալներ:
1949 թվականի աքսորի ժամանակ Ալթայի երկրամաս են ուղարկվել լեգիոնականների 888 ընտանիքներ:
Աղբյուրներ`

                 Հեղինակներ` Տիգրան Արզումանյան և Արամ Բարսեղյան (8-րդ դասարան)

Комментариев нет:

Отправить комментарий