четверг, 19 октября 2017 г.

Բնության հրաշքը




Արևը ծագեց, լուսնյակն էլ չկա,
Բոլորն են արթուն, բոլորն են ուրախ,
Էլ չկա քուն, չկա մթություն,
Չկա լռություն, չկա տխրություն:

Մարդիկ են շարժուն, արևն է շարժում,
Մարդիկ աշխատում ու չեն մոռանում,
Որ էլի կգա մի լուռ տխրություն,
Ու կգա լուսին, քնի հետ միասին:

Կրկնվում է նույնը, իր լուռ տխրությամբ,
Ժամեր անց՝ նույնիսկ մեծ ուրախությամբ:
Աշխատում են ու չեն մոռանում,
Որ ապագայում կա լուռ ուրախություն:

Комментариев нет:

Отправить комментарий