четверг, 5 октября 2017 г.

Մարդկություն

Մարդիկ օգնում են մեկը մյուսին: Ես փորձում եմ գումար տալ աղքատներին, մուրացկաններին, փորձում եմ օգնել տատիկներին տարբեր գործերում:
Մի քանի օր առաջ տեսա մի մարդու, ով անցել էր փողոցը, և մի տղայի, որը ուզում էր անցնել: Տղայի կողքին կար մի տատիկ,ով քայլում էր մեծ դժվարությամբ:
Մեքենաները ճանապարհ չէին տալիս տատիկին, իսկ տղան նույնիսկ չօգնեց, այլ  անցավ փողոցը առանց ուշադրություն դարձնելու: Նկատելով այդ ամենը, հեռվից ցանկացա  մոտենալ տատիկին և օգնել նրան, սակայն տեսա, որ այն մարդը, ով արդեն անցել էր փողոցը, վերդարձավ և տատիկի ձեռքից բռնած անցկացրեց փողոցը: Սա է մարդկությունը, այլ ոչ թե շատ փողեր ունենալը:

Комментариев нет:

Отправить комментарий