четверг, 22 февраля 2018 г.

Կյանքում ամեն բան անցողիկ է…

Մեր կյանքը հիմնված է արկածների, սխալների և շատ այլ բաների վրա, որոնք կարող են մեզ ժպիտ, ծիծաղ, խինդ ինչու չէ նաև լաց, տխրություն պարգևել: Կյանքում չկա հավերժ մնացող բան: Ամեն ինչ անցողիկ է: Որոշները արագ են անցնում, որոշներն էլ դանդաղ: Մարդ կարող է ապրել տխրություն, որը կարող է իրենից հեռանալ մեծ ցավ պատճառելով (այսինքն դանդաղ): Ես շատ եմ սխալվել, որոնց հետևանքներն ինձ մեծ ցավ են պատճառել, սակայն օրերի և ժամերի ընթացքում դրանք մոռացվել են և ես շարունակել եմ իմ կյանքը: Ես ուզում եմ ասել, որ մարդիկ չպետք է վախենան սխալվելուց, քանի որ ամեն բան անցողիկ է, և ամեն բանի հիման վրա մենք ինչ-որ նոր բան ենք սովորում:

Комментариев нет:

Отправить комментарий