четверг, 1 февраля 2018 г.

Գործնական քերականություն

5.Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը
·         Հույսով եմ- հուսով եմ
·         տարեկետում-տարկետում
·         ընդամեն, ընդհակառակ-ընդամենը, ընդհակառակը
·         ամենալավագույն-լավագույն
·         թռնել, փախնել, կպնել-թռչել, փախչել, կպչել
·         դառա, դառար, դառանք-դարձա, դարձար, դարձանք
·         վիրաբուժ, հոգեբուժ-վիրաբույժ, հոգեբույժ
·         թույլատվություն-թույլտվություն
·         բարյացկամ-բարյացակամ
·         դաստիրակ-դաստիարակ
·         նախագա-նախագահ
·         բարձրունք-բարձունք

6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
·         Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք առաջին անգամ։
·         Շուրջ ութսուն  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
·         Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը դրամ։
·         Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։
·         Իմ տեղը երրորդ կարգի երեսունչորսերորդ աթոռն է։
·         Երեխաներս սովորում են Երևանի թիվ տասնչորս դպրոցում։
·         Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային  7-րդ գիտաժողովը։

·         Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը զրո ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

Комментариев нет:

Отправить комментарий