понедельник, 26 февраля 2018 г.

Մենք միշտ փնտրում ենք, բայց ոչ միշտ՝ գտնում․․․

Մենք բոլորս փնտրում ենք ամեն ինչ, որոշներս երջանկություն, որոշները նյութական արժեքներ: Ըստ իս չարժե փնտրել, փնտրելու համար երկար ժամանակ է հարկավոր, իսկ աշխատելու և այսպես ասած հալալ քրտինքով աշխատելու համար երկար ժամանակ հարկավոր չէ: Հարկավոր է մի քիչ տանջվել և կհասնես ուզածիդ: Երազելով և փնտրելով նաև հուսահատվում եք, քանի որ միշտ չէ, որ փնտրելուց մենք գտնում ենք այն ինչ ուզում ենք: Հարկավոր է աշխատել: Օր.՝ ես երազկոտ չեմ, ոչ էլ շատ եմ աշխատում, սակայն երբ ինչ-որ բան է ինձ հարկավոր կարելի է ասել դառնում եմ գազան և սկսում եմ քրտնաջան աշխատել: Բոլորիդ եմ խորհուրդ չերազել և չփնտրելլ, աշխատեք և կհասնեք ձեր ուզածին: 

Комментариев нет:

Отправить комментарий