четверг, 8 февраля 2018 г.

Քառյակների վերլուծում

Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

Թումանյանի վշտերից եղելէ այն, որ իր հարազատներից շատերը իրենց հավերժ լքել են, ոչ միտումնավոր, այլ միամիտ: Նրանք մահացել են:



Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Թումանյանը այս քառյակով ներկայացրել է իր ցավերը, որոնք իրեն հասցրել են խելագարոության, սակայն նա կարողացել է պայքարել և ամեն ինչ լավ է վերջացել:


Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Հեղինակը ուզում էր ասել, որ ցանկանում է խաղաղություն, որ լինի հաշտ և խաղաղ կյանք, որ բոլորը կարողանան հանգիստ քնել:


Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից:

Երկու շիրիմ էին իրար կից, որոնց նայելով Թումանյանին թվում էր, որ նրանք մտածում են, թե ինչ են տարել այս անցավոր աշխարհքից:


Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

Թումանյանը այս քառյակով ուզում է ասել, որ նրան շատ են լքել, իր սիրտը այրել, սակայն նա շարունակել է լուսավորել իր շուրջբոլորը և շարունակել է իր կյանքը:

Комментариев нет:

Отправить комментарий