вторник, 27 февраля 2018 г.

Կտրուկ փոփոխություններն անհրաժե՞շտ են

Կան մարդիկ, որոնք մտածում են, որ փոփոխությունների կարիք չկա, ամեն ինչ լավ կլինի, երբ նույն հունով շարունակվի կյանքը: Սակայն դա ճիշտ չէ, քանի որ այդպես ձանձրալի կլինի, երբ դու ապրում ես և կյանքդ չի փոխվում, ամեն տարի նույնն է, օրերդ անցնում են նույն սյուժեով: Մտածում եմ, որ եթե չլինեն փոփոխությունները կյանքի հետաքրքրությունը կկորի, ձանձրությունից մարդիկ կխելագարվեն, ամեն օր նույն զբաղմունքը կլինի: Հարկավոր են փոփոխություններ, որոնք մեզ թարմացնում են: Կան նաև կտրուկ փոփոխություններ, որոնց մենք այդքան էլ պատրաստ չենք, սակայն դա էլ է հարկավոր մեզ, այն օգնում է սթափվել, սկսել նոր արկածներ, հետաքրքրություններ և վերջիվերջո նորընթաց կյանք: Ես սպասում եմ փոփոխությունների ամեն օր, դրանք են իմ էներգիայի, ուժի, ուրախության և հանգստության աղբյուրը: Մի վախեցեք կտրուկ փոփոխությունններից, քանի որ դրանք օգնում են մեզ ապրել և չձանձրանալ:

Комментариев нет:

Отправить комментарий