понедельник, 12 февраля 2018 г.

Ածական.

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել
երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Վահագն Դավթյան
Երբ ընկերներիս հետ մնում եմ մենակ, անում ենք շատ խենթ բաներ:
Ուրախ զվարթ քայլում էի արևոտ փողոցով, երբ զգացի, որ եղանակը ցրտում է և սկսում է անձրևել:
Բոլոր երեխաները սպասում են տաք ամառվան, ոչ թե նրա համար, որ տաք է, այլ նրա համար, որ արձակուրդներ են սկսվում:

Վարժություն 2։ Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստ-
իճանը –գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ,
տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Վարժություն 3։ Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Գունազարդ նկար, վառ նկար, առեղծվածային նկար:
Փառթամ այգի, մրգաշատ այքի, ծաղկաշատ այգի:
Բացված ծաղիկ, ալ ծաղիկ, աուշաբույր ծաղիկ:
Նոր գիրք, ծանր գիրք, հետաքրքիր գիրք:
Հնաոճ գորգ, ձեռագործ գորգ, փափուկ:
Վարժություն 4։ Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասու-
թյուններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։ 

Վարժություն 5։ Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակ-
ցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Комментариев нет:

Отправить комментарий