Փորձ 1. Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`կալիումի պերմանգանատը KMnO4
Փորձանոթի 1/5 մասի մեջ լցնում ենք կալիումի պերմանգանատ, փակում խցանով,որի մեջ անց է կացված գազատար խողովակ:Հավաքում ենք թթվածինը երկու եղանակներով օդը դուրս մղելով:Ի՞նչ ֆիզիկական հատկությունների հիման վրա է թթվածնի հավաքումը:Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
Փորձ 2.Թթվածնի ստացումը ջրածնի պերօոսիդի
կատալիտիկ քայքայումից
2H2O2 = 2H2O+O2 katalizator MnO2
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`ջրածնի պերօքսիդ, մանգանի օքսիդ(IV)
Կոլբի մեջ գդալիքի միջոցով լցնում ենք քիչ քանակությամբ մանգանի օքսիդ(IV) և բաժանիչ ձագարի միջոցով կաթիլներով ավելացնում ենք ջրածնի պերօքսիդը: Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
Փորձ3. Թթվածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով
2H2O =2H2 + O2
Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
Օդի բաղադրությունը`
1/5 –ը կամ 21% Թթվածին (O2)
4/5-ը կամ 78% Ազոտ (N2)
1% -Ածխաթթու գազ (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)
Комментариев нет:
Отправить комментарий