Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հեղինակն ուզում է ասել, որ մեր ազգը շատ մեծ վշտեր է ունեցել, որից մեկը և գլխավորը դա ցեղասպանությունն է: Հեղինակն ուզում է ասել, որ մենք հենց ծաղկում ենք և սկսում ենք բարգավաճել, հայտնվում է մի բան, որ մեզ նորից խորտակում է, սակայն դեռ չվերացած մենք նորից վերակենդանանում ենք և փորձում առաջ ընթանալ, որպեսզի հասնենք ազատ և անկախ երկնքին: Այսպիսով մեր կյանքը շատ մոլոր է, և չենք կարողանում մինչև վերջ բարգավաճել կամ մինչև վերջ մահանալ:
Комментариев нет:
Отправить комментарий