четверг, 16 декабря 2021 г.

Մովսես Խորենացի․ Ողբ

  Մովսես Խորենացու «Հայոց պատմության» եզրափակիչ դրվագը «Ողբը» գլուխն է: Այն ներկայացնում է արդեն Խորենացու ապրած ժամանակաշրջանը, կոնկրետ՝ 440-ական թվականները: Այստեղ չկան պատմական եղելություններ, թագավորների, զորավարների բնութագրումներ: Այս գլխում Խորենացին ողբում է իր հայրենիքը և բոլոր հայրենակիցներին։

Խորենացին անողոք կերպով է ներկայացնում իր ժամանակակիցներին: Կրոնավորները կեղծավոր են և սնափառ, աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սկայան սովորեցնելու մեջ՝ փութաջան, զինվորականները՝ պարծենկոտ և ցանկասեր, իշխանները՝ կաշառակեր, գողերը՝ գողակից, և այլն: Քերթողահոր ողբը պայմանավորված է նաև նրա սիրելի ուսուցիչների՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բացակայությամբ:

Երբ կրթությունը ավարտելուց հետո Խորենացին վերադարձել էր Հայաստան, նրա ուսուցիչները արդեն վախճանվել էին: Խորենացու կարծիքով առանց նրանց որբացել էր Հայոց աշխարհը. կործանվում էր և՛ սոցիալապես, և՛ բարոյապես:

Պատմահայրը գուցե և ծայրահեղ է, սակայն նրա սուր քննադատության մեջ զգացվում է նաև խոր հայրենասիրություն: Նա քննադատում է ամենքին և ամեն ինչ՝ լավը տեսնելու անսահման ցանկությամբ: Նրա հայրենասիրությունը վկայում է նաև այն, որ Խորենացին մեծ կսկիծով է հիշատակում գահընկեց թագավոր Արտաշես Երրորդին: Ավելի լավ է ունենալ այդպիսի թույլ արքա, քան լինել պետականությունից զուրկ:

Комментариев нет:

Отправить комментарий