четверг, 16 декабря 2021 г.

Ալպիական մանուշակ

 Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։ Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝ ավերակ բերդերգյուղական կենցաղին բնորոշ տեսարաններօջախի առաջ չոքած կինկորեկի արտում հոգնած հնձվորանմատչելի ժայռերում վազվզող երեխաներ

Այդ լեռներ են այցելում մի հնագետմի նկարիչ և սրանց ուղեկիցըՀասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուրՆկարիչը տեսնում է հնձվորի կնոջըորի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքիցՀեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջաշխարհից կտրված՝ սարերի վրաապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կինՆկարիչը շտապ նկարում է այդ կնոջը և մտաբերումոր նման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափինԱրտաքինով երկու կանայք նման ենսակայն տարբեր է նրանց կենցաղըԱռաջինը՝ օջախի առաջ նստածխառնում է կրակըմյուսը՝ ծովափինվայելում է ազատությունը... 

Եկվորները թեյ են խմում ու հեռանումբայց հենց այստեղ սկսվում է դրամանԽանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտումձեռքն է առնում մահակըորն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Սուրմաները զրնգում են, ցնցվում են կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվում է։ Մահակի ջարդված ծայրը թռնում է ծալքի վրա։ Կինը չի աղաղակում, այլ ցավից գալարվում է։ Նա ձեռքը թիկունքին է տանում, ապա դուրս է գալիս՝ վրանի դռանը անձայն հեկեկալու…

Պատմվածքը շատ բարի կերպով է գրված և ցույց է տալիս, որ որքան էլ ուրիշ մարդիկ բարի լինեն (նկարչի պես), ապա միևնույն է աշխարհում կան և չարերը (գյուղացու պես)։

Комментариев нет:

Отправить комментарий