четверг, 16 декабря 2021 г.

Ալեքսանդր Շիրվանզադե․ Քաոս

Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։

Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։

Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում։

Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»։ Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։

Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։


Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»-ը կարդալուց հետո, շատերը միգուցե փոխեն իրենց կարծիքը կյանքը ապրելու մասին։ Գիրքը կարդալուց հենց սկզբից էլ կարդացել եմ մեծ հետաքրքրասիրությամբ, ըստ իս գրքի իմաստն այն էր, որ կյանքը մեզ ենթարկում է փորձությունների, և մեծ, և փոքր, և դաժան, և այնպիսի, որոնցից հետո կդառնանք ավելի ուժեղ։ Նույն կերպ գրքի հերոսներն են ենթարկվում փորձությունների, որից հետո փոխում են իրենց ապրելակերպը և սկսում ապրել լրիվ ուրիշ կյանքով։

Комментариев нет:

Отправить комментарий