четверг, 16 декабря 2021 г.

Հրանտ Մաթեւոսյան «Աշնան արև»

  Վիպակում պատմվում է մի կնոջ մասին ում անունը Աղուն էր։ Նա շատ դժվարություններ և տառապանքներ էր հաղթահարել։ Վիպակում ասվում է. «Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…»։ Աղունը չբեր էր,և սկեսուրը ծեծում էր նրան։ Շուտով հղիանում է,բայց պառավը նրան դուրս է անում տանից և նա գնում է իր Մանիշակ հորաքրոջ տուն։

Մի պահ նա հիասթափվում է իր դաժան կյանքից, որ իր հանդեպ շատ չար ու անարդար վարվեց և ցանկանում էր ինքնասպան լինել։ Բայց իր մեջ գտավ կամքի ուժ և շարունակեց առաջ շարժվել։ Աղունը ունենում է 2 երեխա և նրանց նվիրվում նրանց, կարծում եմ որ ընտանիքին նվիրված էր։Տան տղամարդը Աղունն էր: Սիմոնին էլ փայտ կրծող էր անվանում միայն փայտ էր տաշում: Կյանքը հարվածներ էր հասցնում Աղունին և նա ավելի էր ուժեղանում։ Աղունը գործունյա, աշխատասեր, ձգտող կին էր։ Չնայած իր կյանքի արհավիրքներին նա արարում էր և տեսակով արթար, աշխատող, ստեղծող և նախաձեռնող էր։

Комментариев нет:

Отправить комментарий