среда, 27 сентября 2017 г.

«ԿՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐ» ՆԱԽԱԳԻԾ-ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կրթական կամուրջների շրջանակումայց Սյունիք – գյուղ Կոռնիձոր

Նպատակը՝

Կրթական և մարդկային շփում ստեղծել «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի սովորողների և Սյունիքիմարզի Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվանմիջնակարգ դպրոցի սովորողների միջևնոր կապերհաստատել նրանց միջևկազմակերպել փոխադարձայցելություններ:

Բովանդակությունը՝

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ն  ընկածժամանակահատվածում այցելել Սյունիքի մարզի Կոռնիձորգյուղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբսովորողների և միջին դպրոցի դասավանդող պարոն ԱշոտՏիգրանյանի հետ միասին
Հասնելով գյուղ՝ նախ կայցելենք դպրոցկհանդիպենքդպրոցի տնօրենի հետայնուհետև մանկավարժականկոլեկտիվի և տարբեր դասարանների սովորողներիհետ:Միմյանց հետ ծանոթանալուց հետոմենքկներկայացնենք մեր այցի նպատակը, նախագիծը ևկընտրենք սովորողների ու ուսուցիչների խումբովքերմասնակից կդառնան նախագծի իրականացմանգործընթացին:
Միասին ընդմիջելուց հետո մենք կիրականացնենք նախ «բարձունքի հաղթահարում»՝ բարձրանալով գյուղիմոտակայքում գտնվող ոչ այնքան բարձր «Մոխրոտ» լեռ: «Բարձունքի հաղթահարումից» հետո կայցելենք գըուղի տարածքում գտնվող «Սռի Եղծի» կոչվող փոքր մատուռ, որը, կարծում եմ, կհետաքրքրի Սեբաստացիներին:Այս ամենից հետո մենք կանցնենք հանգստի՝ ավարտելով մեր առաջինօրը Կոռնիձորի դպրոցականների հետ:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին մենք  միասին կայցելենք1949 թ. Կոռնիձոր գյուղից աքսորված երկու ընտանիքներ՝Նիկոլայ Բաբայանի և Մինաս Դանիելյանիորոնցժառանգների հետ հանդիպելով՝ սովորողները զրույցկունենան նրանց հետ՝ փորձելով պարզել աքսորիպատճառները և այլ մանրամասներ: Հանդիպման  և հարցազրույցի ընթացքը կձայնագրվի, կլինեն ֆոտո և տեսանկարահանումներ:
Հանդիպումներն ու հարցազրույցներն ավարտելուց հետոկանցնենք ընդմիջմանորից հետո կիջնենք հին գյուղումգտնվող ՍՀռիփսիմե եկեղեցի: Քանի որ եկեղեցին գտնվում է հին գյուղում, մենք կշրջենք նաև այն քարանձավներով, որտեղ նախկինում  ապրել են  գյուղի բնակիչները:
Հին գյուղից  բարձրանալուց հետո  կանցնենք հանգստի՝ավարտելով մեր երկրորդ օրը կոռնիձորցիների հետ:
Հաջորդ առավոտյան՝ հոկտեմբերի 1-ին վերադարձ Երևան:

Ծրագիրը ավելի հստակ՝ 

Տևողությունը – 29.09. – 01.10.
Մեկնումը – ժամը՝ 09:00, Սասունցի Դավիթ կայարանից, Երևան – Գորիս երթուղային տրանսպորտով                                                                         
Հասնելը – ժամը՝ 01:00, այց դպրոց, հանդիպում, ծանոթություն       
Ընդմիջում – 2:00 – 2:30                                                                                                 
«Բարձունքի հաղթահարում» – «Մոխրոտ» լեռ
Այց – «Սռի Եղծի» մատուռ                                  
Հանգիստ – քնել                                                                                                                  
Օր երկրորդ – 30.09.                                                                                   
Արթնանալ, նախաճաշ, շրջայց գյուղում                                             
Այցելություն աքսորված ընտանիքներ                                       
Այց – հին գյուղ, գյուղի հին եկեղեցի                                                     
Ամփոփում, տպավորությունների կիսում, հրաժեշտ                                        
Հանգիստ, քնել                                                                                                                
Օր երրորդ – 01.10.                                                                             
Արթնանալ, նախաճաշ                                                                     
Վերադարձ՝ գյուղից Գորիս – 08:30 – 09:00, Գորիս – Երևան – 09:00 – 01:00 

Կից ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորող Արամ Պետրոսյանի պատրաստած նյութը Կոռնիձորի մասին.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կոռնիձոր: Կոռնիձոր գյուղը գտնվում է Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզում: Գտնվում է համարյա Արցախի սահմանին, բայց համարվում է Հայաստանի գյուղ: Շատ մոտիկ է Գորիս քաղաքին՝ քսաներեք կիլոմետր հյուսիսարևելք: Համայնքների խոշորացման շնորհիվ գյուղը մտել է Տեղ համայնքի մեջ, որի ղեկավարը Ներսես Շադունցն է: 2010 թվականին արված հաշվարկով Կոռնիձորի բնակչությունը եղել է 1326 մարդ, ինչը նախորդ տարիների համեմատ բարձր ցուցանիշ է: Գյուղի բնակչությունը, ի տարբերություն  այլ հայկական շատ գյուղերի, ոչ թե նվազել է, այլ բարձրացել: Տնտեսությունը Կոռնիձորում գրեթե ոչ մի տարբերություն չունի այլ հայկական գյուղերի տնտեսությունից: Կոռնիձորի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Կոռնիձորի տեսարժան կառույցներից է 18-19-րդ դարերի Սբ. Հռիփսիմե եկեղեցին:
Սբ. Հովհաննես եկեղեցի.jpg
Տեսարժան են նաև Կոռնիձորի շրջակայքում պահպանված քարանձավ-բնակատեղիները հին գյուղում: Գորիսի շրջանում դրանք շատ են: Եթե այցելել եք Կոռնիձոր, ապա կարող եք տեսնել նաև ինչ-որ անհայտ զինվորի արձան, որը կանգնեցվել է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած և զոհված ու անհայտ կորած կոռնիձորցիների հիշատակի առթիվ:
Картинки по запросу Կոռնիձոր
Կոռնիձորում նաև հասարակական կառույցներ կան. գյուղն ունի միջնակարգ դպրոց, նորակառույց մշակույթի տուն, գրադարան, թանգարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։ Գյուղն ունի նաև իր կայքը, որտեղից կարող եք ավելի շատ բան իմանալ Կոռնիձորի մասին՝ kornidzor.am
kornidzor.am
kornidzor, Կոռնիձոր, Kornidzor, կոռնիձոր, корнидзор, село корнидзор, горис корнидзор, կոռնիձոր գյուղ …
Համացանցում որևէ տեղեկություն չկա Կոռնիձորի բնության մասին, բայց կա նկար, որտեղ երևում է, որ  գտնվում է հարթավայրում, անտառները քիչ են: Աշունը շուտ է գալիս, որովհետև ծառերի տերևներն արդեն թափվել են, իսկ ծառերի բները դեռ նոր են ներկվել: Երևում է, որ կլիման մի քիչ խոնավ է, որովհետև երևացող խոտերը կանաչ-կանաչ են: Օդը մաքուր է, որովհետև տնկված այգիները շատ են ու օդն էլ մի քիչ խոնավ է:
Կոռնիձորի բարբառը
Կոռնիձորում խոսում են հիմնականում Գորիսի բարբառով, որը պատկանում է ՙՙում՚՚ ճյուղին: Խոսում են Գորիսում և Սյունիքի մարզի որոշ գյուղերում: Ունի ինը ձայնավոր՝ ա, ä, օ, ö, ու, ü, Է, ի, ը և 32 բաղաձայն՝ այդ թվում գ’, կ’, ք’ քմայինները: Հետաքրքրական է, որ Գորիսի բարբառը զուրկ է ֆ տառից: Օրինակ՝ ֆիզիկային ասում են փիզիկա: Բերում եմ նախադասության օրինակ Գորիսի բարբառով:
-Հեսա գալիս եմ, դու մենակ ասա թե ինչ ես ուզում խանութից:
-Հեսա կյամ եմ, տու մենակ ասի թա հինչ ես օզում խանութան:
Կոռնիձորի միջնակարգ դպրոցն է՝
Կոռնիձոր գյուղի դպրոցը բացվել է սովետական իշխանության տարիներին՝1921թվականին,բայց սկսել է գործել նույն թվականի հոկտեմբերի 1-ից:  Դպրոցի առաջին ուսուցիչը եղել է Մինաս Մինասյանը:1921-26 թվականներն դպրոցը եղել է քառամյա,այնուհետև մինչև 1926-34թվականները յոթնամյա,մինչև 1968 թվականը ութնամյա, իսկ 1969 թվականից դարձել է ընդհանուր միջնակարգ:Իր ստեղծման օրից դպրոցը տվել է բազմաթիվ նշանավոր մարդիկ,որոնցից են Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ասատուր Սարգսյանը, տնտեսագիտության թեկնածու Քրիստափոր Պետրոսյանը, Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր Անդրանիկ Սրապյանը,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Անդրանիկ Կարապետյանը և այլոք: Դպրոցի մի շարք շրջանավարտներ հետագայում դարձել են նույն դպրոցի ուսուցիչներ՝ Գրիգոր Ավետիսյան , Սարգիս Խուրշուդյան , Վազգեն Կարապետյան, Հարություն Մովսիսյան, Սիմոն Սիմոնյան, Առուշ Բեջանյան, Լիզա Դավթյան, Հազարավարդ Գրիգորյան , Ռիմա Սուլթանյան , Մարուսյա Ալումյան, Անահիտ Հայրապետան և այլոք: Ներկայիս դպրոցում սովորում են 150  աշակերտ , դպրոցը ունի 23 ուսուցիչ : Ներկայիս տնօրենն է Սուսաննա Մինասյանը:  1999 թվականի մայիսի 20-ին դպրոցն անվանակոչվեց արցախյան պատերազմի ժամանակ զոհված համագյուղացի Ազնիվ Բալասանյանի անունով:
Կոռնիձոր գյուղի խաչքարը
Կոռնիձորցիները ակտիվորեն մասնակցել են արցախյան պատերազմի ինքնապաշտպանական ու ազատագրական թեժ մարտերին: Պայքարի ընթացքում բազմաթիվ կոռնիձորցիներ են զոհվել: Այդ օրերից գյուղացիների մեծագույն ցանկություններից էր պաշտպանական մարտերում նահատակված հերոսների հիշատակին խաչքար կանգնեցնելը: Եվ ահա 2012 թվականին այն բացվեց: Ահա այն՝
Image result for Կոռնիձոր
Ինչ խնդիրներ ունի գյուղը: Գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, ինչը շատ պետք է գյուղի տնտեսության համար, որովհետև այգիները և դաշտերը ջրվում են նրանով և տալիս այն պտուղները, որոնց շնորհիվ էլ Կոռնիձոր համայնքը եկամուտ է ունենում: Մանրամասն կարող եք տեսանյութով:
Կոռնիձորի մասին ավելի շատ բան կարող եք իմանալ Գորիսի պետական համալսարանի ուսանողուհու հոդվածի շնորհիվ:
Կարդացեք այստեղ
Ինչպես ենք հասնելու Կոռնիձոր՝
ArmeniaMapArmenian_p
  • Ինչ ենք անելու Կոռնիձորում:
Տեղի դպրոցի երեխաների հետ բարձրանալու ենք Կոռնիձորում գտնվող Մոխրոտ սարը, որի մասին տեղեկություններ չկան համացանցում, իսկ մենք գնում ենք այնտեղ սարը տեսնելու, հաղթահարելու և նրա մասին համացանցում տեղեկություն գրելու համար:
Սակայն մենք Կոռնիձոր ոչ միայն  բարձունքի հաղթահարման համար ենք գնում, այլև գնում ենք ՙՙԲռնադատվածներ՚՚ նախագծով: Իմացել ենք, որ այնտեղ ապրում են աքսորվածներ Մինաս Դանիելյանի և Նիկոլայ Բաբայանի որդիներից և թոռներից  և գնալու ենք նրանցից հարցազրույց վերցնելով ֆիլմ նկարելու: Ընդհանրապես բռնադատված հասկացությունը հիմնականում եղել է Խորհրդային միության ժամանակ, երբ եթե ինչ-որ քաղաքացի վատ բան էր ասում իշխանությունների մասին, նրան աքսորում էին Սիբիր: Բռնադատվել են մի քանի տասնյակ հայեր, որոնցից երկուսի սերունդների հետ հարցազրույց ենք վերցնելու:
Հարցազրույցներ բռնադատվածներ Նիկոլայ Բաբայանի թոռան և Մինաս Դանիելյանի որդիների / որոնք ևս աքսորում են եղել/ հետ: Տիգրանյան Աշոտը Հայաստանի ազգային արխիվում ուսումնասիրել է Նիկոլայ Բաբայանի և իր ընտանիքի աքսորի արխիվային գործի բոլոր 60 էջերը: Ընդ որում՝ Նիկոլայ Բաբայանը մասնակցել  է Ֆրանսիայի դիմադրական շարժմանը և ֆրանսիական կառավարությունից մեդալ է ստացել:
Ակնկալվող արդյունքները՝
Գրել տեղեկություն Մոխրոտ սարի մասին:
Ավելի շատ տեղեկություն դնել Վիքիպեդիայում Կոռնիձորի մասին:
Նկարել ֆիլմ ՙՙԲռնադատվածներ՚՚ նախագծով:
Արդյունքները տեղադրվելու են համացանցում:

Комментариев нет:

Отправить комментарий