Մի անգամ ընկերներով խաղում էին ֆուտբոլ: Հիանալի եղանակ էր, և մեր թիմը
հաղթում էր: Մենք խփում էինք շատ գոլեր, գրեթե գնդակը հակառակորդի մոտ չէր
հայտնվում: Գեղեցիկ փոխանցումներով խափում էինք հակառակորդին: Խաղը տաս գոլից էր:
Երբ հաշիվը 9-1 էր օգուտ մեզ, մեր
ընկերներից մեկը խաղը իր վրա
վերցրեց, և փորձեց միայնակ խփել գոլ, նրա պատճառով մեզ խփեցին 2 գոլ: Մենք նրան ասեցինք, որ պետք է խաղալ փոխանցումներով, սակայն նա մեզ վիրավորեց, իսկ մենք կանգնեցինք մեր տեղում, որպեսզի նա միայնակ խաղա և տեսնի, թե ինչ դժվար է խաղալ առանց թիմի: Մեր թիմը պարտվեց նրա պատճառով: Սակայն դա դեռ ամենը չէ: Նրա հասցրած վիրավորանքների պատճառով, մենք գրեթե մեկ ամիս չենք շփվել նրա հետ: Սկսեցինք շփվել նրա հետ այն ժամանակ, երբ ներողություն խնդրեց և ասաց, որ գոլ խփելը նրան կուրացրել էր, այդ պատճառով էլ մեզ վիրավորել էր: Նրա բնավորությունը չի փոխվել, նա ամեն կերպ փորձում է ինքնուրույն խփել գոլեր, սակայն այլևս չի վիրավորում մեզ խաղի համար:

Комментариев нет:
Отправить комментарий