Կյանքում պատահում են շատ դեպքեր: Կան շատ ծույլ մարդիկ, որոնք չեն ցանկանում մատը
մատին տալ և փորձում են ամեն ինչ անել հեշտ տարբերակով: Կար մի մարդ, ով չաշխատելով
ուներ շատ գումար, սակայն ոչ ոք չգիտեր նրա գաղտնիքը: Նա մտածում էր, որ ամենակարող
է և ամեն ինչ կարող է գնել գումարով: Այնքան հարուստ էր, որ ամեն անգամ իր
թիկնապահին հրամայում էր խանութ գնալիս, ինչ որ բան
գնել նաև հարևանների համար: Նա
ուներ շատ բիզնեսներ, որոնք օգուտ էին բերում նրան: Սակայն մի օր թիկնապահը մի փաստաթուղթ
է բերում նրան և խնդրում ստորագրել: Նա առանց կարդալու ստորագրում է և այդ պահին կորցնում
իր ունեցվածքը: Իսկ պայմանագրում գրված էր:Պայմանագիր
Ես իմ ունեցվաքը հանձնում եմ գլխավոր թիկնապահիս: Ամեն ինչին համաձայն եմ, որի
համար էլ ստորագրում եմ:
Ստորագրություն __________________:
Комментариев нет:
Отправить комментарий